‘Սադիո Մանեն՝ Պրեմիեր լիգայի լավագույն խաղացող’

839

«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն ճանաչվել է Պրեմիեր լիգայի լավագույն խաղացող մարտին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

26-ամյա սենեգալցի ֆուտբոլիստը մարտին անցկացված հանդիպումներում խփել է երեք գոլ, կատարել մեկ գոլային փոխանցում։

Մրցանակին հավակնում էին նաեւ Շեյմուս Կոուլմանը («Էվերտոն»), Էնդրյու Ռոբերտսոնը («Լիվերպուլ»), Բեռնարդու Սիլվան («Մանչեսթեր Սիթի»), Ջեյմի Վարդին («Լեսթեր»), Ջեյմս Ուորդ-Պրոուսը («Սաութհեմփթոն»)։

Նախորդ հոդվածը‘Երևանի «Արարատն» ու գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը երկկողմ համաձայնության խզել են պայմանագիրը’
Հաջորդ հոդվածը‘ՉԼ․ Ֆիրմինոն՝ շաբաթվա լավագույն խաղացող’