Անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն դարձել է Սենեգալի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու։
Աֆրիկայի գավաթի խաղարկության ընտրական փուլի խաղում Սենեգալի հավաքականը 3։1 հաշվով պարտության է մատնել Բենինի թիմին։ Մանեն դարձել է հեթ-տրիկի հեղինակ եւ ազգային թիմում գոլերի քանակը հասցրել 32-ի։ Մանեն գերազանցել է Անրի Կամարայի ցուցանիշը՝ 29 գոլ։
Սադիո Մանեն Սենեգալի հավաքականում խաղում է 2012թ․ մայիսից, անցկացրել է 89 հանդիպում։