Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ Սենեգալի ազգային հավաքականի 30-ամյա հարձակվող Սադիո Մանեն չի մասնակցի նոյեմբերի 20-ին Քաթարում մեկնարկելիք աշխարհի առաջնությանը, հաղորդում է Սենեգալի հավաքականի մամուլի ծառայությունը։
Նա վնասվածք էր ստացել «Վերդերի» դեմ Գերմանիայի առաջնության 14-րդ տուրի խաղում (6:1)։ Սադիո Մանեն չէր հեռացվել Սենեգալի հավաքականի հայտացուցակից, սակայն հավաքականի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ խմբային փուլի հանդիպումները նա բաց կթողնի։ Այժմ պարզ է դարձել, որ Մանեն չի հասցնել վերականգնվել մինչեւ դեկտեմբերի վերջ։
Ընթացիկ մրցաշրջանում Մանեն «Բավարիայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 23 հանդիպման, խփել 11 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։
Աշխարհի առաջնության խմբային փուլում Սենեգալի հավաքականի մրցակիցները կլինեն Նիդեռլանդների, Քաթարի եւ Էկվադորի թիմերը։