‘
Եգիպտոսի հավաքականի կիսապաշտպան Մոհամեդ Սալահը հրաժարվել է Սաուդյան Արաբիա — Եգիպտոս հանդիպման լավագույն ֆուտբոլիստի մրցանակից:
Պատճառն այն է, որ Մունդիալ-2018-ի հանդիպումների լավագույն ֆուտբոլիստի մրցանակը հովանավորում է ալկոհոլային խմիչքներ արտադրող ընկերության կողմից:
Հիշեցնենք, որ Սալահը լավագույնն էր ճանաչվել Սաուդյան Արաբիայի դեմ խաղում: Ֆուտբոլիստը դարձել էր եգիպտացիների միակ գոլի հեղինակը:
‘