Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահն ու Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» ալժիրցի վինգեր Ռիյադ Մահրեզը կմեկնաբանեն աշխարհի առաջնության հանդիպումները beIN Sports հեռուստաալիքի եթերում, հաղորդում է StadDoha-ն։
Եգիպտոսի եւ Ալժիրի հավաքականները չեն նվաճել աշխարհի առաջնության ուղեգրեր։
Աշխարհի առաջնությունը Քաթարթում կմեկնարկի նոյեմբերի 20-ին։ Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին։