Սալիվանը Ադրբեջանին և Հայաստանին լարվածությունը թուլացնելու կոչ է արել

344

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը հինգշաբթի առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի իր գործընկերների հետ և Բաքվին ու Երևանին հորդորել է քայլեր ձեռնարկել, որոնք կթուլացնեն  երկկողմ լարվածությունը և բարիդրացիական հարաբերությունների հիմք կդնեն։

Այդ մասին ասվում է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի և Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ Սալիվանի բանակցությունների արդյունքներով Սպիտակ տան տարածած գրավոր հայտարարության մեջ։

«Սալիվանը նշել է , որ մեր մտահոգությունները շարունակվում են Լաչինի միջանցքի անցանելիության դժվարացման և դրա հետևանքով աճող մարդասիրական  իրավիճակի կապակցությամբ ու կոչ է արել ամբողջովին վերականգնել միջանցքով անարգել տեղաշարժը»,-ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։

Փոխացում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՖԻՖԱ․ Տարվա լավագույն դարպասապահի մրցանակի հավակնորդները
Հաջորդ հոդվածըԱնգլիական լիգայի գավաթ․ 1/4 եզրափակիչի զույգերը