Սալիվանը չի բացառել դեսպանատների փակման հավանականությունը

137

Մոսկվայում ամերիկյան դեսպան Ջոն Սալիվանը չի բացառել, որ ՌԴ-ն և ԱՄՆ-ը կարող են փակել իրենց դեսպանատները միմյանց տարածքում։ Ընդ որում՝ նա շեշտել է, որ Վաշինգտոնը չի ցանկանում գնալ այդ քայլին։

«Կարող են, նման հավանականություն կա,- ասել է դիվանագետը ТАСС-ին տված հարցազրույցում։- Թեև ես կարծում եմ, որ դա մեծ սխալ կլինի։ Ես կարող եմ պատկերացնել այն միակ պատճառը, որով ԱՄՆ-ը ստիպված կլինի փակել իր դեսպանությունը․ դա կարող է լինել այն դեպքում, եթե աշխատանքը շարունակելն անվտանգ չլինի»։

Դեսպանը նշել է, որ ավելի վաղ ռուսաստանյան կողմը հայտարարել է երկրների միջև հարաբերությունները խզելու սպառնալիքի մասին։ Նրա խոսքով՝ այդ իրավիճակը կարող է նշանակել դիվանագիտական ներկայացուցչությունների փակում երկու երկրներում։ Դիվանագետը հույս է հայտնել, որ նման սցենար չի իրականացվի։

«Հավատացնում եմ, դա Միացյալ Նահանգներից չի գալիս, դա չի մտնում նախագահ Բայդենի կամ ԱՄՆ կառավարության պլանների մեջ։ Մենք երեք ամիս է ՝ գտնվում ենք, իմ տպավորությամբ, լիովին փոփոխված փոխհարաբերությունների մեջ»,- հավելել է Սալիվանը։

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածըԼավրովը չի կարողացել հասնել Սերբիա
Հաջորդ հոդվածըՀնդկաստանի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ