‘Սալվադորում ձերբակալվել են փողոցային ավազակախմբերի 117 անդամներ’

656

Սալվադորում ոստիկանական շուրջկալների ընթացքում ձերբակալվել է փողոցային ավազակախմբերի 117 անդամ, հաղորդել է France-Presse գործակալությունը:

Գործողությունն իրականացվել է ամբողջ երկրում, հատուկ ուշադրություն է հատկացվել խոշոր քաղաքներին: Իրավապահ մարմինների տվյալներով՝ առգրավվել է մեծ քանակությամբ զենք ու զինամթերք:

Փողոցային բանդաներն ակտիվորեն գործում են ողջ Կենտրոնական Ամերիկայում: Թեպետ Սալվադորում 2012 թվականից ոչ պաշտոնական զինադադար է պահպանվում խոշոր խմբավորումների միջև, այնուհանդերձ՝ այնտեղ փողոցային բռնությունների զոհ է դառնում օրական 13 մարդ:

Ոստիկանության վիճակագրության համաձայն՝ այժմ ազատության մեջ են գտնում 60 հազար բանդիտներ, ևս 10 հազարը պատիժ են կրում կալանավայրերում: Եթե նկատի ունենանք, որ Սալվադորի բնակչությունը 7 միլիոնից պակաս է, ստացվում է, որ փողոցային խմբավորումներում ներգրավված է բնակչության մեկ տոկոսից ավելին: Փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ պետքարտուղարին տուգանել են՝ մայթի ձյունը չմաքրելու համար’
Հաջորդ հոդվածը‘Տուրչինովն ուկրաինացիներին կոչ է արել հրաժարվել «ռունետ»-ի ծառայություններից’