‘Սախալինի նահանգապետը բողոքարկել է կալանքի որոշումը’

1310

Սախալինի մարզի նահանգապետ Ալեքսանդր Խորոշավինը, որ մեղադրվում է  5,6 մլն դոլար կաշառք ստանալու մեջ, բողոքարկել է կալանքի որոշումը: Այդ մասին հաղորդել է ТАСС-ը՝ հղում անելով Մոսկվայի Բասմանյան դատարանի մամլո ծառայությանը:

Ավելի վաղ՝ մարտի 13-ին, Խորոշավինին առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանք է ներկայացվել: Հետաքննությունը պնդում է, որ 2011-2013 թթ. Խորոշավինը առևտրային կառույցներից ընդհանուր առմամբ 5,6 մլն դոլարից ավելի կաշառք է ստացել:

Քննչական կոմիտեի ներկայացուցիչները հայտնել են, որ Խորոշավինի մայրաքաղաքային բնակարանում անցկացված խուզարկության արդյունքում առգրավվել են դրամական խոշոր միջոցներ՝ ռուբլով և տարադրամով, ոսկերչական զարդեր, ձեռքի թանկարժեք ժամացույցներ, հեռախոսներ, զարդեղեն: Հետաքննության տվյալներով՝ նաև առգրավվել է ադամանապատ ոսկե գիրչ, որի արժեքը կազմում է 36 մլն ռուբլի:

Խորոշավինը, որը Սախալինի մարզի ղեկավարի պաշտոնն զբաղեցնում է 2007 թ. օգոստոսից, ձերբակալվել է մարտի 4-ին և տեղափոխվել Մոսկվա: Նույն օրը Մոսկվայի Բասմանյան դատարանը կալանավորել է նրան՝ առանձնապես մեծ չափերի կաշառք վերցնելու կասկածով: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Նախարար. ԻՊ գրոհայինները սպառնալիք են ոչ միայն Իրաքին, այլև ողջ աշխարհին’
Հաջորդ հոդվածը‘ԱԳՆ-ն վրդովված է Ռուսաստանի լրագորողների մուտքը Մոլդովա արգելելու կապակցությամբ’