‘Սախարովի կենտրոնում սկսվել է Բորիս Նեմցովին հրաժեշտ տալու արարողությունը’

702

Մոսկվայի Սախարովի կենտրոնում սկսվել է Բորիս Նեմցովին հրաժեշտ տալու արարողությունը: Նեմցովին հրաժեշտ տալու են եկել նրա մտերիմները, ընկերներն ու զինակիցները: Կրեմլի վարչակազմը Նեմցովի հրաժեշտի  և հուղարկավորության արարողություններին ներկայացնելու է Պետդումայում նախագահի լիազոր ներկայացուցիչ Գարրի Մինխը: Ռուսաստանի կառավարությունը ներկայացնում է փոխվարչապետ, կառավարության աշխատակազմի ղեկավար Սերգեյ Պրիխոդկոն: Բորիս Նեմցովի հուղարկավորությունը կկատարվի Մոսկվայի Տրոեկուրովսկյան գերեզմանատանը: Փոխանցում է vesti.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԱԺ-ն 68 կողմ ձայներով ընդունեց «Շահութահարկի մասին» օրենքի նախագիծը’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ առաքելությունը հերթական դիտարկումը կանցկացնի’