‘
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին կոչ է արել նորընտիր խորհրդարանին՝ ժամանակին հաստատել նոր կառավարության կազմը, որը նախօրեին հաստատել է ընտրություններում հաղթանակած «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին, հայտնում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը:
Կառավարության կազմը պետք է հաստատվի խորհրդարանի առաջին նիստից հետո, որը պետք է տեղի ունենա Վրաստանի խորհրդարանական մայրաքաղաք Քութայիսիի նորակառույց շենքում: Մինչ այդ գործող կազմը շարունակում է իր լիազորությունների կատարումը՝ հաղթած կոալիցիայի վերահսկողության ներքո:
«Բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը պետք է ավարտվեն ժամանակին,եւ նոր կառավարությունը պետք է հաստատվի հնարավորինս շուտ», — ըստ Վրաստանի նախագահի պաշտոնական կայքէջի, ասել է Սահակաշվիլին:
Նա իր եւ իր գլխավորած կուակցության անունից պատրաստակամություն է հայտնել համագործակցել նոր կառավարության հետ:
«Բանը նրանում չէ, թե ինձ, որպես նախագահի եւ որպես քաղաքական գործչի, դուր գալի՞ս է կառավարության նոր կազմը, թե ոչ: Քանի որ վրաց ժողովրդի կամքն է այդպիսին, մենք կհամագործակցենք ցանկացած կազմի հետ», — նշել է Միխեիլ Սահակաշվիլին:
‘