‘
«ՉԻ»-ն իր «լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.
Երեկ Սերժ Սարգսյանը որոշում է ընդունել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին: Հանձնաժողովը մինչև 2014 թ. ապրիլի 20-ը պիտի ներկայացնի բարեփոխումների հայեցակարգը, իսկ դրան հաջորդած 10 ամիսների ընթացքում՝ բարեփոխումների նախագիծը:
«ՉԻ»- Այս որոշման մեջ ամենատարօրինակը ժամկետներն են: Փաստորեն՝ սահմանադրական բարեփոխումների նախագիծը պատրաստ կլինի միայն 8 ամիս հետո, մինչդեռ դա կարելի էր անել ընդամենը հինգ րոպեում: ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածում պետք էր ընդամենը մի տառ ավելացնել՝ «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն չէ», երկրորդ հոդվածը ձևակերպել այսպես՝ «Հայաստանի Հանրապետության տարածքում գործում է ՌԴ Սահմանադրությունը (հավելված 1)», և վերջ:
Ամեն դեպքում՝ մխիթարում է այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանի որոշումը հրապարակվել է հայերեն, հանձնաժողովի կազմում էլ ՌԴ Պետդումայի ներկայացուցիչներ չկան:
‘