‘
Սահմանադրական դատարանը մերժել է նախագահի առաջադրված թեկնածու, Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի դիմումը, որոց նա վիճարկում էր ընտրագրավի համապատասխանությունը Սահմանադրությանը: Կես ժամ տեւած նիստի արդյունքում Սահմանադրական դատարանը որոշել է, որ Ընտրական օրենսգրքի՝ ընտրագրավին վերաբերող հոդվածները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը: ՍԴ-ի որոշումը վերջնական է և ուժի մեջ մտնում հրապարակման պահից:
‘