‘
«Աշխատակազմը ստացել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը»,- այդ մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Սերժ Սարգսյանի խոսնակ Արման Սաղաթելյանը:
Ինչ վերաբերում է հետագա քայլերին, ապա դրանք, ըստ Սաղաթելյանի, կանխորոշված են Ս. Սարգսյանի 2013թ. սեպտեմերի 4-ի հրամանագրով: Ըստ Սաղաթելյանի, Սարգսյանը «լուծելու է հայեցակարգին հավանություն տալու կամ այն մերժելու հարցը: Ընդ որում, դրա համար որոշակի ժամկետներ սահմանված չեն»:
«Միևնույն ժամանակ, նկատի ունենալով, որ հայեցակարգում արծարծված որոշ հիմնահարցեր ունեն ընդգծված քաղաքական բաղադրիչ, դրանց կապակցությամբ ակնկալվում են լրացուցիչ քաղաքական քննարկումներ և քաղաքական ավելի մեծ կոնսոլիդացիա»,- ասել է Սաղաթելյանը՝ հավելելով, թե հայեցակարգի վերաբերյալ Սերժ Սարգսյանի վերջնական դիրքորոշումը, ըստ ամենայնի, հայտնի կլինի 2015 թվականի փետրվար-մարտ ամիսների ընթացքում:
‘