‘Սահմանադրական փոփոխությունների շուրջ հանրային քննարկումների ժամկետը երկարաձգել են առնվազն 3 ամսով ‘

788

Իշխանությունները որոշել են սահմանադրական փոփոխությունների շուրջ հանրային քննարկումների ժամկետը երկարաձգել առնվազն երեք ամսով: Այդ մասին այսօր Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հայտարարել է սահմանադրական բարեփոխումների «մասնագիտական հանձնաժողովի» նախագահ Գագիկ Հարությունյանը:

Ավելին, Գագիկ Հարությունյանը հանդիպման ժամանակ գոհունակություն է հայտնել իբրեւ թե «հանրային քննարկումների ընթացքի և բովանդակության կապակցությամբ», նշելով, թե ուշադրություն՝ «սահմանադրական բարեփոխումների գործընթացի նկատմամբ հասարակության հետաքրքրությունը բավականին մեծ է, իսկ քննարկումների մասնակիցների ակտիվությունը՝ սպասելի բարձր»:

Հարությունյանը, նույնիսկ բարձր է գնահատել քննարկումների կազմակերպման գործում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Հայաստանում ԵՄ պատվիրակության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության և գերմանական միջազգային համագործակցության ընկերության («ՋԻ-ԱՅ-ԶԵԹ») ցուցաբերած օժանդակությունը:

 

Նախորդ հոդվածը‘2 կադր Աֆրիկյանների տան մոտից. Կին ոստիկաններն էլ են «գործի անցել» ‘
Հաջորդ հոդվածը‘Սուդան. Մահապատժից ազատված կնոջը կրկին ձերբակալել են’