Սահմանազատում ՀՀ-ի և Նիկոլ Փաշինյանի միջև. «ՉԻ»

1104

Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ դիմեց արդեն սովորական դարձած մանիպուլյացիաներին՝ հակադրելով պատմական և իրական Հայաստաններն ու հայտարարելով, թե այս պահին փաստացի տեղի է ունենում սահմանազատում պատմական Հայաստանի և իրական Հայաստանի միջև։

Այս հայտարարության մանիպուլյատիվ բնույթն այն է, որ մարդը գիտակցաբար լղոզում ու իրար է խառնում երկու տարբեր հասկացություններ՝ «պատմական Հայաստանն» ու «հայկական կենսատարածքը»։ Հասկանալի է, չէ՞, որ պատմական Հայաստան է, օրինակ, Վանը, Կարսը, Անին և այլն, իսկ Արցախը մինչև 44-օրյա պատերազմը ոչ թե պատմական Հայաստան էր, այլ միանգամայն իրական հայկական կենսատարածք, չճանաչված պետական կազմավորում, որի գոյության իրավունքը, ի դեպ, ընդունում էին և՛ միջազգային հանրությունը, և՛ Ադրբեջանը։ Ընդ որում, Հայաստանի՝ այդ կենսատարածքի անվտանգությունն ու փաստացի անկախությունն ապահոված իշխանությունները երբեևէ չեն հայտարարել «Արցախը Հայաստան է, և վերջ», փոխարենը ասել են «Արցախը հայկական է, և վերջ», ու խնդիրն էլ հենց այդպես են ձևակերպել՝ «Արցախը 3 հազար տարի եղել է հայկական ու առնվազն ևս 3 հազար տարի պիտի մնա հայկական»։ Պարզ ասած՝ կար իրական Հայաստան (Հայաստանի Հանրապետությունը), կար իրական հայկական կենսատարածք (նախկին ԼՂԻՄ-ը), իրական Հայաստանի խնդիրն էր՝ ապահովել ՀՀ-ից դուրս հայկական կենսատարածքի հարատևությունը, բուն «սահմանազատումն» էլ պիտի տեղի ունենար ոչ թե «պատմական և իրական Հայաստանների», այլ միանգամայն իրական և լեգիտիմ հայկական կենսատարածքի (նախկին ԼՂԻՄ-ի) ու ադրբեջանական 6 շրջանների միջև։

Մարկ Նշանյան

Ամբողջական հոդվածը կարդալ «Չորրորդ իշխանություն»-ում

Նախորդ հոդվածըԼևոն Տեր-Պետրոսյան. «Ստատուս-քվոյի պահպանումը պատճառ է դառնալու բազմաթիվ նորանոր զոհերի»
Հաջորդ հոդվածըԼևոն Զուրաբյան. Նիկոլական դասական նենգամտությամբ փորձում է մեղադրել իրական Հայաստանի հիմնադիրներին