‘ Սահմանամերձ գյուղի բնակիչները ջուր կօգտագործեն 50% զեղչով’

1107

Հիմք ընդունելով ՀՀ սահմանամերձ «Սահմանամերձ տարածաշրջանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և նպատակ ունենալով մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և 2008-2012 թվականների ընթացքում հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող սահմանամերձ համայնքների հողի հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց օգնելու նպատակով կառավարությունը որոշել է նրանց փոխարեն համապատասխան համայնքի բյուջե վճարելու նպատակով Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին հատկացվել է ավելի քան 54 մլն դրամ:

Ինչպես նաև ջրի դիմաց ֆիզիկական և իրավաբանական անձանցից գանձվող վարձավճարների նկատմամբ 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացնել մոտ 11 մլն դրամ, ինչպես նաև ևս մոտ 16 մլն դրամ` «Մեղրի» ջրօգտագործողների ընկերության սպասարկման տարածքում օգտագործվող ջրի դիմաց 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով:

Նախորդ հոդվածը‘Զոյա Թադեւոսյան. ՀԱԿ ցուցակը մրցունակ է’
Հաջորդ հոդվածը‘Լեհ նկարիչը Ռոնալդուի եւ Մեսիի դիմանկարները նկարել է գնդակի օգնությամբ. Տեսանյութ’