‘
ԱՄՆ մաքսային-սահմանապահ ծառայության աշխատակից Խուան Դևիդ Օրտիսը ձերբակալվել է Թեքսաս նահանգում չորս պոռնիկների սպանության կասկածանքով:
Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել այն բանից հետո, երբ հինգերորդ կնոջը հաջողվել էր փախչել:
Օրտիսը, որ տասը տարի աշխատել է ԱՄՆ սահմանապահ ծառայությունում, սկզբում փորձել է թաքնվել, բայց ձերբակալվել է մոթելի ավտոկայանանատեղիում:
Ուեբ շրջանի ոստիկանապետը հայտարարել է, որ ոստիկանության տվյալներով՝ Օրտիսը հանցակիցներ չի ունեցել:
Զոհերից երկուսը հայտնաբերվել էին սեպտեմբերի սկզբներին դաշնային մայրուղու գյուղական մի հատվածում: Իսկ մի քանի օր առաջ էլ նույն վայրում ևս երկու կնոջ դիակ էին հայտնաբերել:
Անցյալ հինգշաբթի 42-ամյա մի կնոջ, ծանր վիճակում, ոստիկանությունը գտել էր Լարեդոյի արվարձանում: Կնոջը հաջողվել էր դուրս ցատկել Օրտիսի ավտոմեքենայից, երբ վերջինս նրան սպառնացել էր գմդակահարել: Ավելի ուշ կինը մահացել է հիվանդանոցում:
Շրջանի դատախազը հանցագործություններն անվանել է սոսկալի և հաստատել, որ Օրտիսին մեղադրանք կներկայացվի չորս սպանության և ծանր հետևանքներով առևանգման համար:
Բոլոր կանայք սպանվել են երկու շաբաթվա ընթացքում, նրանք բոլորը զբաղվել են պոռնկությամբ՝ աշխատել են մայրուղու վրա՝ իրենց ծառայություններն առաջարկելով բեռնատարների վարորդներին:
Փոխանցում է BBC-ն:
‘