‘Սահմանին զինծառայող է զոհվել’

1615

Հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից գլխի հատվածում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994-ի ծնված Կարեն Գագիկի Գալստյանը: Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:

Նախորդ հոդվածը‘Ավտոճանապարհներին առկա է սաստիկ բուք, մերկասառույց. որոշ ճանապարհներ փակ են ‘
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանի եղբորը «Նաիրիտից» վճարվել է 42 մլն դրամ. 168.am’