‘Սահմանին իրանական գազը ռուսականից էժան է. «ՀԺ»’

1063

Պաշտոնական տեղեկություններով, անցած տարի Իրանից Հայաստան է ներկրվել 4082 մլն խմ գազ։ 2012-ին Իրանից ներկրվել էր 4912 միլիոն խմ գազ։ Այսինքն, մեկ տարվա ընթացքում Իրանից գազի ներկրումը կրճատվել է մոտ 17 տոկոսով։

Նույն ժամանակահատվածում Ռուսաստանից ներկրվող գազի ծավալները ավելացել են։ «ՀԺ»-ն գրում է, որ ուշագրավն այն է, որ ՀՀ սահմանին Իրանական գազը ավելի էժան է, քան ռուսականը, և բացի այդ, իրանական գազի դիմաց Հայաստանը վճարում է ոչ թե կենդանի փողով, այլ էլէներգիայով։ «Տրամաբանությունը հուշում է, որ նման պայմաններում պետք է ավելանային հենց իրանական գազի ծավալները, սակայն տեղի է ունեցել ճիշտ հակառակը»,–հավելում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘«Գազպրոմ Արմենիա»-ի առջև անզոր է անգամ ՀՀ կառավարությունը. «Ժողովուրդ»’