‘Սահմանին վիճակը համեմատաբար հանգիստ է. ՊՆ խոսնակ’

1206

Գիշերը հայ-ադրբեջանական և արցախա-ադրբեջանական սահմանին համեմատաբար հանգիստ է եղել: Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի, նախորդ շաբաթվա համեմատությամբ կրակոցների թիվը նվազել է, լարվածության աստիճանը` նույնպես: «Կարելի է ասել, որ լարվածությունը նվազել է, կրակում են, բայց ոչ այն ուժգնությամբ և քանակությամբ, ինչպես նախորդ շաբաթ»,- «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է Արծրուն Հովհաննիսյանը:

Անդրադառնալով շարքային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի` հակառակորդի կողմն անցնելու փաստին, Հովհաննիսյանն ասաց, որ դեպքի մանրամասները քննվում են, իսկ ՊՆ Քննչական ծառայությունն արդեն գործ է հարուցել սահմանը անօրինական կերպով հատելու առնչությամբ:

Հիշեցնենք, որ ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը:

Նախորդ հոդվածը‘Տիեզերական մասշտաբի գործիչ. Մենք ձեզ հրամայո՛ւմ ենք հաշտվել’
Հաջորդ հոդվածը‘Ս.Սարգսյանը չի բացառում մարտական գործողությունների վերսկսման հավանականությունը ԼՂ հակամարտության գոտում’