Սահմանի բացումն ամբողջությամբ կախված է Երևանից` ըստ Թուրքիայի

283

Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների նորմալացումը, այդ թվում՝ սահմանը բացելու հարցում, լիովին կախված է այն քայլերից, որ կձեռնարկի պաշտոնական Երևանը, տարածաշրջանում նոր իրավիճակ է ստեղծվել։

Այդ մասին РИА Новости-ին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի աղբյուրը։

Հայաստանը Թուրքիային առաջարկել է սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների անցուդարձի համար, Անկարան դեմ չէ առաջարկին, հինգշաբթի գրել է Hurriyet թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Ինչ վերաբերում է մեր (Թուրքիայի և Հայաստանի) հարաբերությունների կարգավորմանը՝ բուն գործընթացին, որի շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել, ապա հաջորդ քայլերի մասին հնարավոր կլինի խոսել միայն այն բանից հետո, երբ մենք տեսնենք Երևանի կառուցողական, բաց և խաղաղությանը միտված մոտեցումը։ Անհրաժեշտ է հասկանալ, որ տարածաշրջանում նոր իրավիճակ է ստեղծվել, համագործակցության լայն հնարավորություններ կան։ Նման մոտեցման առկայության դեպքում, կարծում եմ, մենք կոնկրետ տեղաշարժեր կտեսնենք այդ գործընթացում՝ ընդհուպ մինչև սահմանի հետ կապված հարցը»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նախորդ հոդվածըՔննարկել են Բաքվի և Երևանի խաղաղության պայմանագիրը
Հաջորդ հոդվածըԼևոն Տեր-Պետրոսյան. Հաշիվ պահանջելու իրավունքը մնում է ուժի մեջ