‘
«Սաութհեմփթոնի» հարձակվող Գրացիանո Պելեն ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին տեղեկացնում է ԱՊԼ-ի պաշտոնական կայքը:
Սեպտեմբեր ամսվա ընթացքում Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստը երեք խաղում դարձել է երեք գոլի հեղինակ:
Սեպտեմբեր ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Սաութհեմփթոնի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը, որի գլխավորությամբ այս թիմը անցած ամիս տարել է երեք հաղթանակ:
‘