Սամարղանդում կանցկացվի 2023 թվականի աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնությունը

248

Դեկտեմբերի 26-ից 30-ը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում կանցկացվի 2023 թվականի աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնությունը, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական էջը։

Տղամարդկանց առաջնությունում Հայաստանը կներկայացնեն Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Տիգրան Հարությունյանը, Մամիկոն Ղարիբյանը և Էմին Օհանյանը։

Կանանց առաջնությանը մասնակցելու է Հայաստանի երեք ներկայացուցիչ՝ Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը։ Արագ շախմատի առաջնությունը կանցկացվի դեկտեմբերի 26-ից 28-ը՝ 11 խաղափուլով: Կայծակնային շախմատի առաջնությունը կանցկացվի դեկտեմբերի 29-ից 30-ը՝ 21 խաղափուլով:

Նախորդ հոդվածը«Ոսկե գնդակի» հավակնորդները՝ ըստ Goal.com-ի
Հաջորդ հոդվածըՖԻՖԱ-ն սպառնում է հեռացնել Բրազիլիայի հավաքականներին եւ ակումբներին միջազգային մրցումներից