‘Սամբոյի աշխարհի նախկին չեմպիոնը ինքնասպանություն է գործել’

856

Սամբոյի աշխարհի նախկին չեմպիոն, սամբոյի եւ ձյուդոյի Ադրբեջանի բազմակի չեմպիոն Ահադ Ռաջաբլին ինքնասպանություն է գործել, ըստ azerisport.com-ի, հայտնել է Սումգայիթի ոստիկանության քաղաքային վարչությունը:
51-ամյա Ռաջաբլին կախվել է հունիսի 8-ի երեկոյան` սեփական տանը: Մարզիկը իր կնոջը նախապես հացի էր ուղարկել: Խանութից վերադառնալով, կինը ամուսուն արդեն մահացած է գտել: Որպես պարան աշխարհի նախկին չեմպիոնը օգտագործել էր մարզական կարիերայի ընթացքում ստացած սեւ գոտին:
Ահադի եղբայրը` Ահմեդը համարվում է Ադրբեջանում ձյուդոյի դպրոցի հիմնադիրը: Իսկ Ահադը այդ մարզաձեւով զբաղվում էր 12 տարեկանից: Վերջին ժամանակներս նա հոգեկան խնդիրներ է ունեցել եւ հաճախ է բողոքել դեպրեսիայից:

Նախորդ հոդվածը‘Լեւոն Մութաֆյանը վիրավորված է սերիալների մասին Սերժ Սարգսյանի արած արտահայտությունից’
Հաջորդ հոդվածը‘Փաստաբանները երկօրյա գործադուլ են անում. Նրանք որևէ դրական տեղաշարժ չեն տեսնում’