
«Ինտերի» դարպասապահ Սամիր Հանդանովիչը կավարտի կարիերան:
Ինչպես հաղորդում է իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն, 39-ամյա դարպասապահը ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց աշխատանքի կանցնի միլանյան ակումբում:
Սլովենացին «Ինտերի» կազմում հանդես է գալիս 2012 թվականից: «Ներաձուրիների» կազմում Հանդանովիչը մասնակցել է 455 հանդիպման ու ակումբի պատմության մեջ անցկացրած խաղերի քանակով 10-րդն է: Իտալական ակումբում նա նվաճել է 5 տիտղոս: