‘Սամյուել ԷտօՕ. Մեսին աստված է’

659

Կամերունի հավաքականի եւ ռուսական «Անժիի» հարձակվող Սամյուել Էտօ\’Օ-ն իր կարծիքն է հայտնել Լիոնել Մեսիի մասին, որի հետ միասին «Բարսելոնայում» հանդես է եկել 2004-2009 թվականներին:

«Իմ համար Մեսին աստված է. եւ որպես մարդ, եւ առավել եւս որպես ֆուտբոլիստ: Հուսով եմ, որ նրան կհաջողվի Արգենտինայի հավաքականի հետ միասին հաղթել աշխարհի առաջնությունում: Պետք է աղոթեմ Աստծուն, որ նա Մեսիին նման հնարավորություն ընձեռնի, որովհետեւ նա իմ աչքի առջեւ է մեծացել: Հույս ունեմ, որ ամեն ինչ կստացվի, որովհետեւ գիտեմ, որ Մեսին լավ տղա է»,- կամերունցու խոսքն է մեջբերում Goal.com-ը:

Նախորդ հոդվածը‘Լավրովը մերժել է Ասադին համոզելու առաջարկը’
Հաջորդ հոդվածը‘Նախագահի թեկնածու Մ.Սարգսյանի գլխավոր մրցակիցը էպոսագետն է’