Սամուել Էտո՛Օ-ն հրաժարական է տվել Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից

159

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Սամուել Էտո’Օ-ն, այժմ Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, որոշել է լքել իր պաշտոնը, սակայն այս ֆեդերացիայի գործկոմը չի ընդունել նախկին ֆուտբոլիստի հրաժարականը։ Այս մասին հայտնում է Fecafoot-ի պաշտոնական կայքը։

Հաղորդվում է, որ տեղի է ունեցել հանդիպում, որի ժամանակ քննարկվել է Կամերունի հավաքականի ելույթը Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունում այս օրերին, որտեղ Կամերունի հավաքականը դուրս է եկել 1/8 եզրափակիչ։ Այս հանդիպման ժամանակ Էտո’Օ-ն հայտարարել է իր որոշման մասին, սակայն մտքերի փոխանակության ժամանակ Fecafoot-ի գործկոմը նախկին հարձակվողին հայտնել է, որ լիովին վստահում է նրա աշխատանքին։

Հիշեցնենք, որ Էտո’Օ-ն Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը ստանձնել է 2021 թվականին:

Նախորդ հոդվածըՀայտնի է՝ որ դեպքում Ռաֆայել Մարկեսը կգլխավորի «Բարսելոնան»
Հաջորդ հոդվածը«Ալ Իթիհադը» 234 միլիոն եվրո կառաջարկի Սալահի համար