‘Սամպաոլի. ՖԻՖԱ-ն պետք է որակազրկի Մեսսի, Սուարես, Նեյմար եռյակին’

1246

Չիլիի հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին «El Pais»-ին տված հարցազրույցում կատակով նշել է, որ «Բարսելոնայի» հարձակվողական եռյակին պետք է որակազրկել: Բացի այդ, Սամպաոլին ևս մեկ անգամ ակնարկել է,  որ Մեսսի, Սուարես, Նեյմար եռյակը գերադասում է Ռոնալդու, Բենզեմա, Բեյլ եռյակից:

-ՖԻՖԱ-ն պետք է միջամտի ստեղծված իրավիճակին: Մեսսիի, Սուարեսի և Նեյմարի ընկերությունը վատագույն բանն է, որ տեղի է ունեցել ֆուտբոլային աշխարհում: Մեսսին կարող է միայնակ ապահովել թիմի հաղթանակը, իսկ երբ նրա կողքին Սուարեսն ու Նեյմարն են, մրցակիցներն ընդհանրապես հնարավորություններ չունեն: ՖԻՖԱ-ն պետք է որակազրկի նրանց:

«Ռեալի» եռյակը «Բարսելոնայի» եռյակից տարբերվում է նրանով, ով մադրիդցիներն իրար չեն լրացնում: Ռոնալդուն և Բեյլը գնդակը սիրով չեն կիսում թիմակիցների հետ: Այս տեսանկյունից Բենզեման խնդիր չունի, բայց նա միայնակ քիչ բան կարող է վճռել,-ասել է Սամպաոլին:

Նախորդ հոդվածը‘Փակվել է Ծաղկահովիտ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհը’
Հաջորդ հոդվածը‘Ռաուլ. ««Ռեալի» և «Բարսելոնայի» մրցակցությունն օգտակար է երկու կողմերի համար»’