‘
Իտալիայի առաջնության 34-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Յուվենտուսը»` հաղթելով «Սամպդորիային» չորրորդ անգամ անընդմեջ հռչակվեց Իտալիայի չեմպիոն:
Այս տիտղոսընվաճելու համար թուրինցիներին բավարար էր ընդամենը մեկ միավոր: «Լուիջի Ֆերարիս» մարզադաշտում կայացած խաղում գրանցվեց միայն մեկ գոլ. 32-րդ րոպեին «Յուվենտուսի» համար հաղթական և չեմպիոնական գոլը խփեց Արտուրո Վիդալը:
Այս հաղթանակից հետո «Յուվենտուսն» ունի 79 միավոր և երկրորդ հորիզոնականում գտնվող «Լացիոյին» գերազանցում է 17 միավորով: Անկախ առաջիկա չորս տուրերում կայանալիք խաղերի արդյունքներից` Մասիմիլիանո Ալեգրիի թիմը կմնա առաջին հորիզոնականում: «Սամպդորիան» մնաց 51 միավորով և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը:
|
ՍԱՄՊԴՈՐԻԱ – ՅՈՒՎԵՆՏՈՒՍ |
0-1 (0-1) |
|
|
0-1՝ Արթուրո Վիդալ 32՛ |
||
|
ՍԱՄՊԴՈՐԻԱ. 2.Էմիլիանո Վիվիանո, 3.Ջամել Մեսբա (19.Վասկո Ռեջինի, 36), 5.Ալեսիո Ռոմանյոլի, 26.Մաթիաս Սիլվեստր, 29.Լորենցո Դե Սիլվեստրի, 14.Պեդրո Օբիանգ (6.Ալֆրեդ Դունկան, 72), 17.Անջելո Պալոմբո, 21.Ռոբերտո Սորիանո, 22.Լուկա Ռիցո (18.Բերգեսիո, 54), 24.Լուիս Մուիրել, 99.Սամուել Էտոո |
|
ՅՈՒՎԵՆՏՈՒՍ. 1.Ջանլուիջի Բուֆոն, 15.Անդրեա Բարցալյի, 19.Լեոնարդո Բոնուչի, 26.Շտեֆան Լիխշտայներ, 8.Կլաուդիո Մարկիզիո, 20.Սիմոնե Պադոին, 23.Արթուրո Վիդալ, 27.Ստեֆանո Ստուրարո, 37.Ռոբերտո Պերեյրա (3.Ջորջիո Կյելինի, 73), 10.Կառլոս Տեվես (9.Ալվարո Մորատա, 72), 14.Ֆերնանդո Լյորենտե (11.Կինգսլի Կոման, 80) |
|
Զգուշացում՝ Պեդրո Օբիանգ 44՛ (Ս), Լորենցո Դե Սիլվեստրի 83՛ (Ս), Ռոբերտո Սորիանո 87՛ (Ս), Ալեսիո Ռոմանյոլի 89՛ (Ս), Ստեֆանո Ստուրարո 61՛ (Յ) |
|
44 |
ԳՆԴԱԿԻ % |
56 |
|
18 (2) |
ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) |
14 (5) |
|
14 |
ՏՈՒԳԱՆՔ |
14 |
|
4 |
ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ |
4 |
|
2 |
ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ |
2 |
‘