‘
Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող շուկայում արդեն մի քանի ամիս է՝ շինարարական աշխատանքներ են կատարվում: Տարածքում որևէ ցուցանակ չկա, թե շինհրապարակի տեղում ինչ է կառուցվելու:
Մեր տեղեկություններով՝ այդ տարածքում իր հերթական շինարարությունն է սկսել Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո): Մեզ հետ զրույցում շուկայում աշխատող կանանցից մեկը հայտնեց, որ ինքն անձամբ շուկայում տեսել է Ալեքսանյանին:
Մարդկանցից շատերն էլ խուսափում էին պատասխանել մեր հարցերին՝ նշելով, թե ոչնչից տեղյակ չեն:
iLur.am-ը կփորձի քաղաքապետարանից պարզել, թե արդյոք շինարարություն իրականացնելու թույլտվություն կա՞, ո՞ր կազմակերպությունն է իրականացնում շինարարությունը և ի՞նչ է կառուցվելու այնտեղ:
‘