‘Սամվել Ալեքսանյանին պատկանող դեղատանը ժամկետանց «Նարինե» չի՞ վաճառվում (լուսանկարներ)’

5016

Սննդի անվտանգության պետական ծառայությունը տարածել է հետևյալ հաղորդագրությունը.

«Արձագանքելով երեկ՝ հունիսի 10-ին, ԶԼՄ-ներով տարածված հաղորդագրությանը և լուսանկարներին, որոնցում պատկերված են պիտանիության ժամկետն անցած «Նարինե» կաթնաթթվային մթերք, ՀԴՄ կտրոն և չեկ, Ծառայության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության ներկայացուցիչներն այցելեցին չեկի վրա նշված հասցեով տեղակայված «Նատալի Ֆարմ» ՍՊԸ՝ Կասյան 2 հասցեով տեղակայված դեղատուն:

Գնելով «Նարինե» մթերքի նմուշ՝ պարզվեց, որ տվյալ դեղատանը չեկի վրա նշված 11696 կոդով վաճառվում է ոչ թե լուսանկարներում երևացող «Անիչկա Մադոյան» Ա/Ձ-ի արտադրության, այլ «Պանացեա» ՍՊԸ-ի արտադրության «Նարինե», տվյալ դեղատանը բացակայում էր «Անիչկա Մադոյան» Ա/Ձ-ի արտադրության արտադրանք, ինչպես նաև Ծառայությունը ստացել է գրավոր հայտարարություն «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ի կողմից այն մասին, որ տվյալ հասցեով տեղակայված դեղատանը իրացվում է միայն «Պանացեա» ՍՊԸ-ի արտադրության «Նարինե» կաթնաթթվային մթերք:

Նշենք նաև, որ «Նարինե» կաթնաթթվային մթերքի շուկայում Ծառայությունը կատարում է ստուգումներ: Արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն»:

Տեղեկացնենք, որ «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ն պատկանում է ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին:

Ժամկետանց սննդամթերքի լուսանկարն՝ այստեղ.

ՍԱՊԾ-ի աշխատակիցների կողմից լուսանկարած սննդամթերքինը՝ այստեղ.

Նախորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանի «ուչենիկը» ակնհայտորեն սուտ է ասում. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Մինասյան. Մեկնարկային կազմում կլինեն փոփոխություններ’