‘Սամվել Ալեքսանյան. Իմ աներձագը պրեզիդենտ չէ, բայց մարդ ես, կարող է պատգամավոր դառնա (տեսանյութ)’

788

Այսօր խորհրդարան էր եկել նաեւ Հանրապետական պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը: Վերջինս, սակայն, գրանցմանը մասնակցելուց հետո անմիջապես լքեց նիստերի դահլիճը: Ինչպես հաղորդում է «Գալան», լրագրողները փորձեցին նրան մի քանի հարց ուղղել: Մասնավորապես, խոսելով շաքարի գործարանի եւ շաքար ներկրելու հարցի մասին, Սամվել Ալեքսանյանը ասել է. «Ես երկու տարի էլ չեմ ներկրում, բայց գործարանը աշխատում է, չեք հավատում՝ նստենք ավտոն էրթանք տեսնինք»:

Պատասխանելով այն հարցին, թե սպասվու՞մ է արդյոք շաքարավազի շուկայում թանկացում, Սամվել Ալեքսանյանը պատասխանել է.«Ո´չ, էժանացում կլինի, որովհետեւ աշխարհում շաքարավազի գներն իջել են, չե՞ք տեսել»:

Վերջում լրագրողներից մեկը հարցրել է պատգամավորին, թե ունի՞ վերջինս աներորդի եւ ի՞նչ է կարծում, հնարավո՞ր է՝Սամվել Ալեքսանյանի աներորդին նախագահ դառնա, ԱԺ պատգամավորը պատասխանել է. «Իմ աներձագը պրեզիդենտ չէ, բայց մարդ ես, կարող  է պատգամավոր դառնա»:

Նախորդ հոդվածը‘«Զենիթում» հերթական սկանդալն է հասունանում’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ-ն նախագահ Ալիևի շանսերը բարձր է գնահատում երկրի ղեկավարի ընտրություններում’