‘Սամվել Բադալյանը բրոնզե մեդալ է նվաճել ‘

1344

‘

Մարտի 29-ին Մոսկվայում ավարտվել է «Խառլամպիևի հուշամրցաշարը»՝ Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը:

Մրցումների վերջին օրը հայ մարզիկներից բրոնզե մեդալ է նվաճել  62 կգ քաշային Սամվել Բադալյանը:

Հիշեցնենք, որ Վահե Օթարյանը և Արեն Անտոնյանը նույնպես հասել էին նման հաջողության համապատասխանաբար 52 և 57 կգ քաշային կարգերում, իսկ ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանը 90 կգ քաշային կարգում դարձել էր մրցաշարի չեմպիոն: Այս մասին հաղորդում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

‘

Նախորդ հոդվածը‘Оվեչկինը երկու գոլ է խփել «Ռեյնջերսի» դարպասը(շարժանկար)’
Հաջորդ հոդվածը‘102-րդ ռազմաբազայի հրամանատարը ազատվել է զբաղեցրած պաշտոնից’