‘Սամվել Բալասանյանը դուրս է եկել ԲՀԿ-ից’

1052

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտարարել է, որ դադարեցնում է Բարգավաճ Հայաստան կուսակցությանն իր անդամակցությունը: Հիշեցնենք, որ ԲՀԿ համագումարում այսօր Գագիկ Ծառուկյանը հրաժարվել է կուսակցության նախագահի պաշտոնից: ԲՀԿ-ն հայտարարել է, որ դառնում է ընդդիմություն:

Սամվել Բալասանյանը ժամանակին դուրս է եկել Օրինաց երկիր կուսակցությունից այն բանից հետո, երբ այդ կուսակցությունը հայտարարեց ընդդիմություն դառնալու մասին: 

Նախորդ հոդվածը‘ՌԴ ԱԳՆ. Մի շարք խոշոր երկրներ ցանկություն ունեն միանալու BRICS-ին’
Հաջորդ հոդվածը‘Հոլիվուդյան դերասան Բրյուս Ուիլիսն առաջին անգամ հանդես է գալիս Բրոդվեյում’