‘ Սամվել Բալասանյանին ընտրություններից հետո գյումրեցիները Րաֆֆու Սամվել են ասում’

841

Փետրվարի 18-ը հանրապետականների «ստուգայցի» օրն էր: Նրանց խոստացած և փաստացի բերած թվերը համեմատելով, երեկ որոշվում էր, թե ովքեր են եղել նախագահին «քաշողները», ովքեր կարող են նրա բարյացակամությանը հավակնել, իսկ ովքեր կպատժվեն վատ աշխատանքի համար:

«Հրապարակի» ձեռքի տակ Գյումրիի թվերն են, որտեղ Րաֆֆին ջախջախիչ հաղթանակ է տարել: Գյումրիի 81 ընտրական տեղամասերում Սերժ Սարգսյանը ստացել է մոտ 16 հազար ձայն, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ շուրջ 41 հազար 500: Ձայների տարբերությունը եղել է 26 հազարի կարգի:

Գյումրիում գործող նախագահին սատարել են մի քանի հեղինակություններ, որոնց միջև բաժանված է եղել քաղաքը: Նրանց թվում են Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Աժ պատգամավորներ Արման Սահակյանը, Աշոտ Աղաբաբյանը, Սուքիաս Ավետիսյանը, ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը, Մանկավարժական համալսարանի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը: Բոլոր տեղամասերում, բացառությամբ Սլոբոդկայի, որը երկու ընտրատեղամաս է ընդգրկում, ձայների մեծամասնությամբ անցել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Սլոբոդկան Վարդան Ղուկասյանի թաղն է, և այժմ նա բաց ճակատով է ման գալիս: Մնացած բոլորը պատասխանատվություն են կրում Րաֆֆիի հաղթանակի համար և տեսանելիորեն ընկճված են:

Սամվել Բալասանյանին փետրվարի 18-ից հետո գյումրեցիները նոր անուն են «կպցրել»՝ Րաֆֆու Սամվել, թեև նրան կցված ընտրատարածքները շատ չեն եղել, և նա ԲՀԿ անդամ է:

Նախորդ հոդվածը‘«Թագ փոխանցելու» ծրագի՞ր. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Դիտորդները խախտումների մասին սրճարանում են խոսում. Մամուլ’