‘Սամվել Բալասանյանն անձամբ որոշել է սատարել Սերժ Սարգսյանին’

723

Գյումրու քաղաքապետ, ԲՀԿ անդամ Սամվել Բալասանյանը հայտարարություն է տռարածել, որում «որպես անհատ եւ քաղաքացի», նախագահի ընտրությանը իր սատարումն է հայտնում ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանին:

«Որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ ես ընդունում և հարգանքով եմ վերաբերում իմ կուսակցության կայացրած որոշմանը, այն է նախագահական ընտրություններում չառաջադրել նախագահի թեկնածու և չսատարել թեկնածուներից որևէ մեկին: Բայց միևնույն ժամանակ որպես անհատ և որպես քաղաքացի ես կայացրել եմ իմ անձնական որոշումը, այն է նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուներից սատարել գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ինչի մասին ես բնականաբար նախապես տեղյակ եմ պահել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Իմ որոշումը ես կայացրել եմ հիմք ընդունելով Գյումրու նկատմամբ Սերժ Սարգսյանի ցուցաբերած հոգատարությունն ու կատարված հսկայական աշխատանքները: Ապագայում նախանշված բազմաթիվ ծրագրեր ևս կյանքի կկոչվեն, եթե նախագահ վերընտրվի Սերժ Սարգսյանը», — հայտարարությունում ասում է Գյումրու քաղաքապետը:

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. Կարեւորը. ինչպիսին լինել կյանքում, այլ ոչ թե դաշտում’
Հաջորդ հոդվածը‘ Վաշինգթոնում մեկնարկել է Օբամայի երդմնակալության արարողությունը’