‘Սամվել Մայրապետյանը «պաժառնու» շենքն էլ է գնել. Մամուլ’

721

«Օրերս տեղեկացրել էինք, որ Հայաստանի խոշոր օլիգարխներից մեկը` Սամվել Մայրապետյանը, իր հերթական էլիտար շենքի համար «տարածք է ազատագրել» ՀՀ քաղաքացիներից: Թերթը նշել էլ, որ խոսքը, երևանցիների սլենգով ասած, «Պաժառնու հայաթի» տների մասին է, որի համար Մայրապետյանը վճարել է քառակուսի մետրի համար 1000 ԱՄՆ դոլար: Եղել են քաղաքացիներ, որոնք հրաժարվել են ինքնակամ վաճառել իրենց սեփականությունը, սակայն նրանց ասվել է, թե, ի վերջո, տարածբք ճանաչվելու է գերակա շահ և տրվելու է Մայրապետյանին, և լավ կլինի, որ հիմա նրանք ինքնակամ վաճառեն տները, բանի գործարարը վճարունակ է:

Խմբագրությունն այս հրապարակման կապակցությամբ հեռախոսազանգ է ստացել: Պուշկին 4-ում բնակվող քաղաքացին տեղեկացրել է, որ տարածքը երեք տարի առաջ է գերակա շահ ճանաչվել, և իրենց բակում երկու սեփականատերեր են, որ հրաժարվել են համաձայնել Մայրապետյանի առաջարկած պայմաններին: Քաղաքացին տեղեկացրել է նաև, որ «Պաժառնու» շենքը ևս Մայրապետյանը գնել է, իսկ հրշեջ ծառայությունը տեղափոխվել է այլ տարածբ: Քաղաքացին պատմել է, որ երբ այն ժամանակ իրենք Մայրապետյանին ասել են` ինչ կստացվի, եթե իրենք հրաժարվեն վաճառել իրենց սեփականությունը, Մայրապետյանը պարզապես հակադարձել է` «կկոխեմ գերակա շահի տակ»»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:

Նախորդ հոդվածը‘100 և ավելի վթար մեկ օրում. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Carrefour-ը կարող է լրջագույն հարվածի տակ դնել Հայաստանի միջազգային վարկանիշը. Մամուլ’