‘Սանդերս. Հիլարի Քլինթոնը պետք է դառնա նախագահ’

1876

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության փրայմերիզում պարտված սենատոր Բեռնի Սանդերսն իր համակիրներին կոչ է արել պաշտպանել ներկուսակցական ընտրություններում իր նախկին մրցակցին՝ Հիլարի Քլինթոնին:

Սանդերսի ելույթը Ֆիլադելֆիայում կայացած կուսակցության համագումարում ընդունվել է երեք րոպեանոց ծափողջույններով:

«Հիլարի Քլինթոնը պետք է դառնա Միացյալ Նահանգների հաջորդ նախագահը: Այստեղ որ մի այլընտրանք գոյություն չունի»,- ասել է Սանդերսը:

Նրա խոսքով՝ Քլինթոնը հասկանում է՝ որոնք են երկրի խնդիրները, և տնտեսական ու սոցիալական անհավասարության դեմ պայքարի իրական միջոցներ է առաջարկում՝ դրանով իսկ շահավետորեն տարբերվելով Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփից:

Համագումարի մեկնարկից մեկ օր առաջ դեմոկրատների կուսակցությունում սկանդալ էր տեղի ունեցել. կուսակցության կազմկոմիտեի ղեկավարը ստիպված էր եղել հրաժարական տալ համացանցում կոմիտեի անդամների գրագրության արտահոսքի պատճառով:

Ուրբաթ օրը WikiLeaks կայքը հրապարակել էր էլեկտրոնային նամակների շարք, որոնցից հետևում էր, որ կուսակցական պաշտոնյաները փորձել են խանգարել Սանդերսին հաղթելու փրայմերիզը: Արտահոսքի հարցով զբաղվում է ՀԴԲ-ն: Քլինթոնի նախընտրական շտաբում պնդում են, որ կուսակցության կայքերը կոտրել են ռուսաստանցի հակերները՝ ի շահ Դոնալդ Թրամփի: Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Վարչապետ. Թուրքիայի կուսակցությունները սկսում են նոր սահմանադրության աշխատանքները’
Հաջորդ հոդվածը‘Կրեմլը հաստատել է Էրդողանի և Պուտինի հանդիպման վայրը և ամսաթիվը’