Սանդուն ցանկանում է մինչև ԵՄ մտնելը վերաինտեգրել Մերձդնեստրը

304

Մոլդովայի իշխանություններն ուզում են մերձդնեստրյան հակամարտությունը կարգավորել մինչև Եվրամիություն ընդունվելը, որպեսզի ապակայունացում թույլ չտրվի, հայտարարել է այդ երկրի նախագահ Մայա Սանդուն։

Մինչև վերջերս Սանդուն հայտարարում էր, որ չի բացառում միայն երկրի աջափնյակի ինտեգրումը ԵՄ-ին, առանց Մերձդնեստրի։ Նա կարծում էր, որ հակամարտությունը կարելի է կարգավորել Եվրամիություն մտնելուց հետո։

«Մենք ուզում ենք հնարավորություն ունենալ վերաինտեգրելու երկիրը խաղաղ ճանապարհով, մինչև ԵՄ մտնելը։ Իշխանությունները հիմա ձգտում են, առաջին հերթին, խաղաղություն պահպանել, հենց դա էլ կշարունակենք անել, որպեսզի ապակայունացում թույլ չտրվի, ինչը սպառնալիք կստեղծի Մոլդովայի անվտանգության համար»,- հայտարարել է Սանդուն Vocea Basarabiel հեռուստաալիքի եթերում։

Մերձդնեստրը, որի բնակչության 60 %-ը ռուսներ և ուկրաինացիներ են, փորձել է Մոլդովայի կազմից դուրս գալ դեռ մինչև ԽՍՀՄ փլուզումը՝ մտավախություն ունենալով, որ Մոլդովան ազգայնականության ալիքի վրա կմիավորվի Ռումինիայի հետ։ 1992 թվականին խնդիրն ուժով լուծելու Մոլդովայի իշխանությունների անհաջող փորձից հետո Մերձդնեստրը, ըստ էության, դուրս եկավ Քիշնևի վերահսկողությունից։

Նախորդ հոդվածըՆառիշկին․ Արևմուտքը չի դադարում միջամտել ԱՊՀ գործերին
Հաջորդ հոդվածըՖԻՖԱ-ն հրապարակել է 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների եռյակը