Սանդու․ ԱՊՀ-ից Մոլդովայի դուրս գալու վերաբերյալ խոսելը դեռ վաղ է

798

ԱՊՀ-ից Մոլդովայի դուրս գալու հարցն այժմ չի քննարկվում, հայտարարել է երկրի նախագահ Մայա Սանդուն։

«Եկեք օբյեկտիվ լինենք․ ԱՊՀ-ն միայն Ռուսաստանը չէ, այլ նաև ուրիշ երկրներ են։ Առևտրատնտեսական արտոնություններ Քիշնևն ստանում է ոչ միայն Ռուսաստանի հետ հարաբերություններից, այլ նաև մյուս երկրների հետ համագործակցությունից»,- ասել է Սանդուն հեռուստահաղորդման ընթացքում։

Նա նաև նշել է, որ պետք չէ ԱՊՀ-ում լինելը կապել Մոլդովայի եվրաինտեգրման գործընթացի հետ։ «Այժմ վաղաժամ է խոսել Համագործակցությունից դուրս գալու մասին։ Դրան էլ կհասնենք ու կքննարկենք։ Եկեք հետևողականորեն առաջ գնանք»,- ասել է Սանդուն։

Նա հույս է հայտնել, որ արդեն հունիսին Մոլդովան Եվրամիության թեկնածուի կարգավիճակ կստանա։ «Բնականաբար, եվրաինտեգրման գործընթացն ինքնին  երկարատև է լինելու, չեմ կարող ասել, թե քանի տարի կտևի։ Հիմա իրավիճակը արագ է փոխվում, շատ բան կախված կլինի աշխարհաքաղաքական իրավիճակից»,- նշել է Մոլդովայի նախագահը։

Փոխանցում է Interfax-ը։

Նախորդ հոդվածըԹուրքիայում սպասում են Լավրովի այցին
Հաջորդ հոդվածը«Ռոլան Գարոս»․ Դանիիլ Մեդվեդեւը դուրս մնաց պայքարից