‘Սանդրո Ռոսել. Մեսիի հետ նոր պայմանագրի շուրջ խնդիրներ չեն լինի’

732

«Մենք վստահ ենք, որ Լիոնելը կմնա մեր թիմում: Նրա հետ պայմանագրի ժամկետի երկարաձգումը կարող է տեղի ունենալ վաղը, կամ էլ, օրինակ, հաջորդ տարի: Դա այնքան էլ էական չէ: Նրա ներկայիս պայմանագրի ժամկետը լրանում է 2016 թվականին, եւ իհարկե, մեր կողմից անպատասխանատու քայլ կլիներ այն չերկարաձգելը:

Մենք ոչ մի տեղ չենք շտապում: Վտահ եմ, որ խնդիրներ չեն ծագի, որովհետեւ «Բարսելոնան»՝ դա «Բարսելոնան» է:

Ինչ վերաբերում է Աբիդալին, ապա նրա վերականգնման փուլն ավարտված է: Սակայն բժիշկների կարծիքով, Էրիկի՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլ վերադառնալու հավանականությունը շատ փոքր է: Զարմանալի կլինի, եթե նա շարունակի իր կարիերան որպես ֆուտբոլիստ:  Բայց անհնարին ոչինչ չկա»,- Ռոսելի խոսքն է մեջբերում  El Periodico-ն:

Նախորդ հոդվածը‘Քաղաքագետ. Թուրքական մեջլիսի որոշման մեջ նշված չէ, թե երկիրը ո՞ր հարևանի հետ է պատերազմելու ‘
Հաջորդ հոդվածը‘Հակառակորդի օբյեկտներին ՀՀ ԶՈւ-ն կարող է հարվածել 300 կիլոմետրից ‘