‘
Կատալոնյան «Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը հայտարարել է, որ Իսպանիայի առաջնությունում մրցակցության բացակայությունը դրական երեւույթ չէ; Տիղոսի համար պայքարում են երկու ակումբ, չնայած իսպանական ֆուտբոլը պետք է ավելի մրցունակ լինի:
«Կարծում եմ, որ իսպանական ֆուտբոլը ներքին մրցակցությունում պետք է նոր մակարդակ ունենա: Ինչ էլ լինի, մենք պետք է էականորեն վերանայենք հեռուստաեթերի իրավունքներից ստացած եկամուտների վերաբաշխման մեխանիզմը: Առայժմ չեմպիոնությանը հավակնում են «Բարսելոնան» եւ «Ռեալը», իսկ ես դրանում դրական բան չեմ տեսնում: Հետաքրքրությունը մեծացնելու համար արժե Պրիմերայի թիմերի քանակը կրճատել մինչեւ 16 թիմ, իսկ Չեմպիոնների լիգայի մասնակիցների թիվը` մինչեւ 64»,- ակումբի նախագահի խոսքն է մեջբերում sport.es-ը:
‘