‘
«Մանչեսթեր Սիթիի» եզրային հարձակվող Լերոյ Սանեն դարձել է Պրեմիեր լիգայի պատմության ամենաարագ խաղացողը (այդ հաշվարկի անցկացման ընթացքում):
Անգլիայի առաջնության 7-րդ տուրի «Չելսիի» հետ արտագնա խաղում (1:0) գերմանացին 35,48 կմ/ժ արագություն է զարգացրել,- հայտնում է manchestereveningnews.co.uk-ը:
21-ամյա ֆուտբոլիստը գերազանցել է նախորդ ռեկորդը, որը 2015-16թթ. մրցաշրջանում սահմանել էր «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին:
‘