‘Սանձարձակ պահող կին վարորդի ինքնությունը պարզվել է (տեսանյութ)’

1148

Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում այսօր՝ հունիսի 17-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 00։20-ի սահմաններում Աբովյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Մոլդովական փողոցի բնակիչ, 18-ամյա Անի Մուրադյանի վարած Nissan March մակնիշի 34 ԼV 170 համարանիշի և Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ, 35-ամյա Անժելա Բալյանի վարած Volkswagen Vento մակնիշի 35 ԼD 801 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով նշված ավտոմեքենաների վարորդները բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Քննիչի կողմից վարորդները ենթարկվել են բժշկական փորձաքննության, պարզվել է, որ նրանք գտնվում են սթափ վիճակում։ Վթարի վայրում Nissan March մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ երիտասարդ աղջիկ, հայհոյանքներ էր տվել Volkswagen Vento մակնիշի կին վարորդի հասցեին, իսկ երբ ոստիկանները փորձել էին նրան կարգի հրավիրել, սկսել էր աղջկան ոչ հարիր պահվածք դրսևորել և անգամ հայհոյանքներ տվել ոստիկանների ներկայությամբ: Այնուամենայնիվ, ոստիկանները կարողացել են մեծ դժվարությամբ կարգի հրավիրել այդ սանձարձակին, ով սպառնում էր մյուս կին վարորդին և ձեռքի բջջայինը շպրտեց նրա ուղղությամբ: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել էին Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: 

Նախորդ հոդվածը‘Գագիկ Ջհանգիրյան. Արձանագրված փաստերը մեղադրական ակտի ամբողջական հատվածներ են. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Հունիսի 17-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 413.43 դրամ’