‘
Չիլիի հավաքականի հարձակվող Ալեքսիս Սանչեսը շարունակում է բանակցել լոնդոնյան «Արսենալի» հետ պայմանագրի երկարաձգման շուրջ։ Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, խաղացողը պատրաստ է մնալ Կանոնիրների կազմում, եթե ակումբը կատարի աշխատավարձի վերաբերյալ իր պահանջները։ Նշվում է, որ ֆուտբոլիստն ուզում է շաբաթական 400 հազար դոլար ստանալ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սանչեսին հավակնում են նաև Մյունխենի «Բավարիան» և «Մանչեսթեր Սիթին»։ Համաձայն ԶԼՄ-ների՝ գերմանական ակումբը հրաժարվեց չիլիացուն մեկ մրցաշրջանի համար 25 մլն ֆունտ վճարել, իսկ Քաղաքաբնակները պատրաստ են ընդառաջ գնալ խաղացողին, որպեսզի նրան այս ամառ ձեռք բերեն։
‘