‘Սանչեսը հրաժարվել է տեղափոխվել Ռոմա’

880

ՄՅՈՒ-ի ղեկավարությունը «Ռոմայի» հետ համաձայնության է եկել թիմի հարձակվող Ալեքսիս Սանչեսին վարձակալության տալու վերաբերյալ։ Դրա պայմանների համաձայն՝  «կարմիր սատանաները» չիլիացուն վճարելու էին նրա տարեկան 9,5 մլն եվրո կազմող աշխատավարձի կեսը, բայց խաղացողը հրաժարվել է տեղափոխվել հռոմեական ակումբ։ Այս մասին տեղեկացնում է լրագրող Տանկրեդի Պալմերին թվիթերյան իր էջում։

Սանչեսը  «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել 2018 թվականի սկզբին «Արսենալից»։ Ավելի վաղ 30-ամյա հարձակվողը հանդես է եկել «Բարսելոնայում», «Ռիվեր Փլեյթում», «Կոլո-Կոլոյում», «Ուդինեզեում» ու «Կոբրելոայում»։

Նախորդ մրցաշրջանում Սանչեսը ակումբային բոլոր մրցաշարերի 27 խաղում դարձել է 2 գոլի ու  արդյունավետ փոխանցման հեղինակ։ Մանկունիանցիների հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։

Նախորդ հոդվածը‘Երիտասարդական ԱԱ․ Շանթ Խաչատրյանը հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ եզրափակիչ’
Հաջորդ հոդվածը‘Ինչ նշանակություն ունի Կոուտինյոյի տրանսֆերը Բեյլի և Նեյմարի ապագայի հարցում’