‘Սանտա-Բարբարայում շնաձուկը հարձակվել է մի երիտասարդի վրա ‘

1465

Սանտա-Բարբարայի առափնյա շրջանում շնաձկան հարձակման հետևանքով մի տղամարդ է մահացել: Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբորի 23-ի առավոտյան Վանդենբերդ օդային բազայի հարևանությամբ գտնվող հանրային լողափներից մեկում, գրում է The Los Angeles Times:

Զոհվածի ինքնությունը հայտնի չէ, մամուլում չի նշվում նաև շնաձկան հասցրած վնասվածքների բնույթը: Հայտնի է միայն,  որ մահացածը  25-33 տարեկան երիտասարդ է և օդային բազայի հետ ոչ մի առնչություն չի ունեցել:

Հատկանշական է, որ երկու տարի առաջ նույն լողափում շնաձուկը հարձակվել էր 19-ամյա մի պատանու վրա:

Նախորդ հոդվածը‘Կարինե Հակոբյան. Սիրիահայությանն աջակցելու համար քայլեր արվել են, բայց մեր մտահոգությունները շարունակվում են ‘
Հաջորդ հոդվածը‘Դի Մատեո. «Շախտյորը» ճնշել էր մեզ’