‘ Սանտիլյանա. «Ռոնալդուն պետք է վերանայի իր նախանձ պահվածքը»’

1081

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կարլոս Սանտիլյանան կարծում է, որ Քրիստիանու Ռոնալդուն պետք է փոխի բնավորությունը: Ըստ Սանտիլյանայի` պորտուգալացի հարձակվողն այժմ չի կարողանում ուրախանալ թիմի հաջողություններով:

«Ինձ այնքան էլ դուր չի գալիս Ռոնալդուի պահվածքը: Երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նա մեղադրում է թիմակիցներին: Ամեն դեպքում նրան պետք չէ սուլել, քանի որ Քրիստիանուն անհավանական բաներ է արել «Ռեալի» համար: Նա պետք է վերանայի իր նախանձ պահվածքը»,-Սանտիլյանայի խոսքը մեջբերված է «AS»-ից:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի` «Լևանտեի» դեմ խաղում Ռոնալդուն առանձնապես չուրախացավ Գարեթ Բեյլի առաջին գոլից, իսկ հետո վիրավորեց իրեն սուլող երկրպագուներին:

Նախորդ հոդվածը‘Մեկ մղձավանջային երեկո՝ «Հայլուրի» հետ’
Հաջորդ հոդվածը‘The Wall Street Journal. «Աղբային» վարկանիշ ունեցող Հայաստանը պարտատոմսերի նոր խմբաքանակ է թողարկում ‘