‘Սանտի Կասորլա. «Արսենալում» նորեկներին ներկայացնելիս ես ստիպված «Մակարենա» եմ երգել’

1129

«Արսենալի» կիսապաշտպան Սանտի Կասորլան կիսվել է թիմում հայտնվելուց հետո իր տպավորություններով:

«Երբ հայտնի դարձավ «Արսենալի» տարբերակի մասին, Պիրեսը («Արսենալի» նախկին կիսապաշտպանը) խորհուրդ տվեց երկար չմտածել: Նա ասաց, որ «Արսենալը» իմ համար իդեալական ակումբ է, որը պայքարում է միայն չեմպիոնության համար: Առայժմ նրա բոլոր խոսքերը հաստատվում են: Ես այստեղ երջանիկ եմ, զգում եմ ինձ՝ ինչպես տանը: Բացի այդ, այստեղ ինձ օգնում եւ աջակցում է Միկել Արտետան:

Մեր մոտ՝ Իսպանիայում, նորեկների համար այդպիսի ավանդույթներ չկան, ինչպես Անգլիայում: Իսպանիայում սեղանի շուրջ ընդամենը ասում ես. «Շատ ուրախ եմ այստեղ լինել» եւ նման բաներ: Իսկ այստեղ պետք է երգել:

Մենք Գերմանիայում մրցաշրջանից առաջ հավաք էինք անցկացնում, եւ Պոդոլսկիից ու Ժիրուից հետո պետք է ես էլ մի բան երգեի: Բնականաբար, ընտրեցի «Մակարենան», բայց մի տեսակ անհարմար էի զգում:

Ինձ դուր է գալիս Լոնդոնը: Ընտրել եմ Հեմփստեդ թաղամասը, այն շատ հարմար է իմ եւ իմ ընտանիքի համար: Ինչ վերաբերում է այստեղ բնակվող հայտնի դեմքերին.. Վերջերս իտալական ռեստորան էի գնացել եւ այնտեղ հանդիպեցի Էնտոնի Հոփկինսին»,- Կասորլայի խոսքն է մեջբերում The Telegraph-ը:

Նախորդ հոդվածը‘Հռոմի պապի նախկին սենեկապետը դատապարտվել է 1,5 տարվա ազատազրկման ‘
Հաջորդ հոդվածը‘Իսրայելի ՌՕ ուժերը անօդաչու սարք են ոչնչացրել ‘